Շախմատի Հայաստանի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը (նկարում) Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող «7-րդ Ֆիրդուսի Օփեն»-ում խաղացված չորս տուրում հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հարյուր տոկոս արդյունք ցույց տված եւս տասը շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մեր երկրի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, առաջատարներին զիջում է կես միավոր եւ բաժանում է 12-ից 28-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ