Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը Պենտագոնից բացատրություն է պահանջում՝ կապված վերջինիս կողմից Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու վերաբերյալ արված հայտարարության հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Այսօր Բաքվում Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և նրա ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դենֆորդի հանդիպմանը բացատրություն ենք ակնկալում Պենտագոնի դիրքորոշման վերաբերյալ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հակված է վերականգնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց Մոսկվայի հետ կխոսի «ուժի դիրքերից»:
«Մենք պատրաստ ենք վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ: Բայց Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերը անհեռանկար են»,- ասել է Շոյգուն:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր Բաքվում նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբի պետերի հանդիպումը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ