Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Այն, ինչ Մոսկվան է առաջարկում, եկեք անկեղծ լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երեւանին, ո՛չ Բաքվին». «168 ժամ»

Փետրվար 16,2017 13:12

Հարցազրույց ՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ

– Ներկայումս ինչպիսի՞ն է Մոսկվայի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեկտեմբեր ամսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Մոսկվայում է։ Իրականում որտե՞ղ է կարգավորման բանալին։ Համաձայն չե՞ք այս պնդմանը։

– Բնականաբար, բանալին Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում է։ Այս մասին ասել եմ, ասում եմ և ասելու եմ։ Մոսկվայում Կոմկուսի Կենտկոմ չկա։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը երկու անկախ պետություններ չեն, այլ ԽՍՀՄ անդամ երկրներ, ապա իրավիճակն այլ կլիներ։ Բայց այսօր իրողությունն այդպիսին չէ։ Մոսկվան կարող է աջակցել, Մոսկվայի դերակատարությունն ահռելի է, բայց դա այն դերակատարությունը չէ, որը միակն է այս հակամարտությունում, Մոսկվան այս հակամարտության միակ գործոնը չէ։ Գործոնները բազմաթիվ են։

– ԼՂ հակամարտության գոտում ինչպիսի՞ զարգացումներով է այսօր հետաքրքրված Մոսկվան։ Այսինքն՝ ինչպիսի՞ իրավիճակն է ձեռնտու Մոսկվային։

– Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը չվերաճի քաոտիկ, անվերահսկելի հակամարտության, երբ միջադեպերի տրամաբանությունը դառնում է միակ ուղղորդող գործոնը։ Հարցն այն է, որ ցանկացած հակամարտություն և դրա կարգավորումը լինելու է կոմպրոմիսային, և այն, ինչ Մոսկվան է առաջարկում,  եկեք  անկեղծ  լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին ընդհանուր առմամբ, քանի որ այդ առաջարկը ներառում է երկուստեք կոմպրոմիս, դա նորություն չէ։ Սա պետք է հասկանալ։

Մոսկվան ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ աշխատա՞նք պետք է կատարի, սա այդ սցենարը չէ։ Իսկ քանի որ կոմպրոմիսային տարբերակն այդքան էլ ձեռնտու չէ կողմերին, ճնշման բավարար ռեսուրսներ ևս չկան, իսկ եթե դրանք նույնիսկ կան, ապա ինչո՞ւ դրանք գործի դնել։ Մոսկվայում ցանկացած կատարող մտածելու է. «Լավ, ճնշումներ գործադրենք Հայաստանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ։ Ադրբեջանի նկատմամբ, իսկ ի՞նչ մենք դրանից կշահենք։ Ի՞նչ՝ աշխարհը մեր ոտքերի առջև՞ է հայտնվելու։ Մեզ բոլորը շնորհակալությո՞ւն են հայտնելու»։ Սա հաշվի առնելով՝ Մոսկվան առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. «մենք չպետք է թույլ տանք, որպեսզի իրավիճակը վերաճի բացարձակ անվերահսկելի հակամարտության, իսկ հետո Դուք ևս նախաձեռնողականություն ցուցաբերեք»:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728