«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ քաղաքական դաշտը դեռ կայացած չէ. «Քաղաքական ուժերի միակ նպատակը պատգամավորական մանդատ ստանալն է ու մի որոշ ժամանակով իրենց ապահովագրելն է։ ՀՀԿ-ն այսօր միակն է, որ կարող է միայնակ ձեւավորել իշխանություն։ ՀՀԿ համար ամենեւին էական չէր, թե ռեյտինգային առումով ով կընդգրկվի ցուցակում, իսկ համամասնական ցուցակում ընդգրկվել են ամենահավատարիմները։ ՀՅԴ համար այս ընտրությունները փորձություն կարող են լինել` ցուցակների կազմման առումով։ ՀՎԿ-ն նախապես է սկսել նախապատրաստվելը ընտրություններին։ Միակ գաղափարական ու արագ ձեւավորվողը Ելք դաշինքն է, որի համար եւս դժվար կլինի ցուցակներ կազմել։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը շատ արագ կազմավորվեց, որը չունի ընդհանրական գաղափարական հենք ու տեսլական, դրա համար շատ ուժեր մտան ու դուրս եկան դաշինքից։
Ծառուկյանի շուրջ համախմբված դաշինքը, որը հույս էր տալիս, թե լայն կոնսոլիդացիայի է գնում, հիմա տեսնում ենք, որ մնաց բացարձակ միայնակ։ Այստեղ կա գաղափար։ Հիմնական շարժիչ ուժը, վարկանիշային դեմքը Գագիկ Ծառուկյանն է։
Հիմա այդ դաշինքը ձեւավորվեց նախկին ՀՀԿ-ականներով ու մականունավորներով, որը կարող է տանել ձախողման։ ՀՀԿ-ն իր աղբը հանեց դուրս, ինքնամաքրվեց, մինչդեռ Ծառուկյանը նրանց իր մոտ բերեց։ ՀԱԿ-ը, որ բավականին լուջ առաջնորդ ունի` Լեւոն Տեր-Պետրոսյանը, կրկին ցուցակագրումների խնդիր կունենա, ցավոք սրտի։ Նույնն էլ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ