Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ՍԴ-ն վարույթ չի ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոք-հայցը

Փետրվար 16,2017 12:32

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել թուրք փաստաբան Ռամզան Աքբաշի բողոքը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը չեղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

«Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ պատասխանը. «Սահմանադրական դատարանը վարույթ չընդունեց բողոքը: Հայցվորը բավարար հիմքեր չի ներկայացրել առ այն, որ խախտվել են հիմնարար իրավունքներ կամ դրան համարժեք որևէ բան»: Մենք արդեն ունենք դատարանը վճիռը»,- ասել է Աքբաշը:

Հիշեցնենք, Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016թ. հունիսի 2-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728