Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոլսոյ հայ համայնքի ներկայացուցիչները ստեղծուած ճգնաժամի լուծման համար հանդիպում նշանակած են

Փետրվար 16,2017 12:25

Պոլսոյ հայ համայնքի հիմնադրամներու խորհուրդի առաջնորդներն ու բարերարները Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանի հրաժարականի հետ կապուած Փետրուար 16-ին հանդիպում նշանակած են:
Ինչպէս կը տեղեկացնէ «Ակօս»ը, հայ համայնքի «Հիմնադրամներու համերաշխութեան ու հաղորդակցութեան ամպիոն»-ի կողմէ նախաձեռնուած հանդիպումին պիտի քննարկուի եպիսկոպոս Սահակ Մաշալեանի հրաժարականը ու պատրիարքի ընտրութեան հետ կապուած ստեղծուած ճգնաժամը հայ համայնքին մէջ:

Կը նշուի, որ հանդիպումին պիտի մասնակցին նաեւ հայ համայնքի գործօն ներկայացուցիչներ Հայկ Ասլանեանը, Զատիկ Թոքերը, Էրոլ Էրգանն ու Տիգրան Ալթունը:
Նշենք, որ օրեր առաջ Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալեան հրաժարական տուած էր` այդ քայլին դիմելու համար մեղադրելով Պոլսոյ հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթէշեանը: Ան նշած էր, թէ Աթէշեան ամէն ինչ կ՛ընէ, որ պատրիարքի ընտրութիւններ տեղի չունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728