Փետրվարի 14-ին՝ «Սուրբ Վալենտինի օրը» Նյու Յորքի մի քանի կենտրոնական փողոցներում պատերի վրա հայտնվել են հսկայական պատկերներ, որոնցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրկել է հղի Դոնալդ Թրամփին:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, ակցիան կազմակերպվել է Hater բջջային հավելվածի կողմից, որը օգնում է զույգերին հանդիպել՝ ըստ ատելության առարկաների նմանության: Պատերին արված պրոյեկցիաներն ուղեկցվում են Hater-ի տարբերանշանով և «Սիրիր ատելության միջոցով» հեշթեգով: Պարզվել է, որ Hater-ի օգտատերերի շուրջ 90 տոկոսը՝ ավելի քան 200 հազար մարդ, «ատում է» Թրամփին:
«Լարվածությունը շատ է՝ անկան նրանից, թե ում կողմից եք դուք»,- պարբերականին ասել է հավելվածի հիմնադիր Բրենդան Ալփերը:- Մենք պարզապես փորձում ենք ծիծաղեցնել մարդկանց: Հումորի միջոցով ատելությունը կարող է վերածվել սիրո»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ