Կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հիշեցրեց, որ շաբաթ օրը հանդիպելու են՝ քննարկելու կառավարության ծրագրի կատարման հարցերը, հանձնարարականների կատարումը, կարգապահական հարցերը, ներդրումային ծրագրերը, հանրության հետ աշխատանքը տեղյակ պահելու խնդիրները եւ բարեփոխություններն ու փոփոխությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ