Րաֆֆի Հովհաննիսյանը պատմական պահ որակեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ձեւավորման փաստը՝ չմանրամասնելով, թե ինչու։
Ստորագրված եռակողմ հռչակագրին կից փաստաթղթում, կազմված 11 կետից, դաշինքի կողմերը շարադրել են իրենց գեղեցիկ ցանկությունները։
Մեկ հատիկ նոր բան, որ չկա ՀՀ Սահմանադրության, ՀՀ կառավարությունների (զանազան տարիների), ՄԱԿ-ի կոնվենցիաների, Հայաստանի ՄԻՊ գրասենյակի, ՀՀԿ նախընտրական պլատֆորմների մեջ, այդ 11 կետում չես գտնի։
Փաստաթղթի թերեւս միակ առանձնահատկությունը կարող է լինել ամեն ինչ երկրի անվտանգությանը եւ բանակի էլ ավելի ամրապնդմանը հանգեցնելու միտումը, որը, անշուշտ, Օհանյանի ազդեցության արդյունքն է։ Նույնիսկ առանձին կետ կա ուժային կառույցների մասին՝ 5-րդ կետը։ Այդ կետով դաշինքի հիմնադիրներն արձանագրել են, որ ուժային կառույցները պետք է ծառայեն ժողովրդին, այդ կառույցներում պետք է այս, այս, այս բաներն անել, իսկ այն մասին, որ այդ կառույցներում եւ մասնավորապես բանակում կոռուպցիան ելել մարդ էր ուտում, ոչ մի խոսք չեն գրել։
Կարդացեք նաև
«Միասին ենք կերտելու մեր երկրի ապագան։ Դաշինքը նրա համար է, որ յուրաքանչյուր անհատի գործունեությունը գնահատի։ Հերի՛ք է հանդուրժենք բոլոր բացթողումները, որոնք այսօր գոյություն ունեն»։ Սեյրան Օհանյանի ճռճռան խոսքերն են։ Սոլիդ գործիչն առնվազն պետք է հասկանար, որ դրանք նաեւ իր բացթողումներն են։ Երբ ժողովուրդն ամեն ինչ տալիս է բանակին, իսկ բանակը թիկունք չունի, որովհետեւ ամեն ինչ լափվում է մինչեւ բանակին հասնելը, երբ բանակի ավտոպարկի 80 տոկոսն ապրիլի 2-ին խոդ չի ընկնում, որովհետեւ թալանված է, երբ սպայի եւ զինվորի միջեւ իսպառ բացակայում են կանոնագրային հարաբերությունները, որովհետեւ պաշտպանության նախարարն այդ թերությունները վերացնելու ժամանակ չունի, մեղմ ասած՝ մեր հարեւան Շմավոնի մեղքը չէ։ Շմավոնն ի՞նչ անի, երբ հայ զինվորին քշում են գեներալական ամառանոցների շինարարության վրա աշխատելու։ Ո՞ր մեկն ասես, ո՞ր մի թերությունն է պատրաստվում վերացնել Սեյրան Օհանյանը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում