Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկների համար՝ «Մաքուր Հայաստան»

Փետրվար 16,2017 11:37

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը  կրկին հանձնարարականներ տվեց: Նա նշեց, որ զբոսաշրջության խթանման համար սկսում են իրականացնել «Մաքուր Հայաստան» ծրագիր:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին պարոն Կարապետյանը հանձնարարեց հայեցակարգ մշակել եւ վերացնել զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես` սահմանային անցակետերում, որտեղ օտարերկրացիների համար մուտքի արտոնագրի դիմում են ուզում: «Այդ արտոնագիրը պետք է  վերացնել»,-ասաց վարչապետը:

Պարոն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր պետական գույքին. «Պետական կառույցները թերբեռնված են եւ արդյունավետ չեն օգտագործվում»: Նա գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել եւ օպտիմալացման առաջարկներ ներկայացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728