Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի տեղաբնիկները վստահում են ՀՀ-ին». իրանագետը՝ Ադրբեջանից փախած եւ ՀՀ-ում ապաստանած Միրզոեւի մասին (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 11:31

Ադրբեջանից բռնաճնշումների հետեւանքով ընտանիքով փախած թալիշ լրագրող Շահին Միրզոեւի՝ ՀՀ-ում ապաստանելու փաստի առնչությամբ «Թալիշական ազգային շարժման» առաջնորդների գնահատականը դրական է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանում բնակվող որոշ թալիշներ իրենց հերթին հանդես են եկել դատապարտող հայտարարություններով. «Դա բնական է, որովհետեւ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի իրականացրած ճնշումների արդյունքում այլ բան սպասել չէր կարելի: Այդ մարդիկ ունեն դիրքորոշում, բայց ստիպված եղան այլ կերպ արտահայտվել»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀ-ի՝ թալիշ գործչին ապաստան տրամադրելը մարդասիրական քայլ է, որը մեր երկրին բարձրացնում է դեպի համամարդկային արժեքներ կրողի մակարդակ: «Բացի այդ, Ադրբեջանի տեղաբնիկները մինչ այս էլ ՀՀ-ին դիտարկում էին որպես կարեւոր երկիր, իսկ հիմա ՀՀ-ի հանդեպ նրանց վստահությունը մի քանի անգամ մեծացել է»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ Շահին Միրզոեւը եւս ընդգծում է ալիեւյան բռնապետական ռեժիմի ազդեցությունը ոչ միայն որոշ թալիշ գործիչների, այլեւ իր իսկ հարազատների վրա: Մասնավորապես, Միրզոեւի 92-ամյա հորը, որը մնացել է Ադրբեջանում, ստիպել են ասել, թե հրաժարվում է իր որդուց:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728