Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեսպանատունը Վրաստանում հայ-ադրբեջանական բախում է հրահրում. armenian-community.ge

Փետրվար 16,2017 10:57

Վրաստանում ադրբեջանական դեսպանատունը մեր երկրում իրեն այնպես է զգում կարծես թե այդ տարածքն իր իշխանության տակ է գտնվում։ Ամենաշատը զարմանք է հարուցում Վրաստանի իրական տերերի՝ կառավարության և հասարակության բարձիթողի անպատասխանատվությունը։

Ահա արդեն մի քանի տարի շարունակ, ինչ Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրագործվում են մի շարք միջոցառումներ «Խոջալուի արդարությունը» անվամբ։ Կարելի է ավելի մանրամասնորեն լուսաբանել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Իվանյան (Խոջալու) բնակավայրում 1992թ․ին, մինչդեռ դա չէ տվյալ հոդվածի նպատակը, բացի այդ յուրաքանչյուր ցանկացող կարող է հետաքրքրվել-խորանալ այն օրերի դեպքերի մեջ և առանց մեր օգնության հասկանալ թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մի խոսքով:

Թվում էր, թե ադրբեջանական դեսպանատունը ինչ-որ միջոցառում է անցկացնում, թող անցկացնի՝ մեզ ի՞նչ։

Բայց բանն այն է, որ արտասահմանյան պետության ներկայացուցչությունը տեղի բնակիչներին՝ վրացի ադրբեջանցիներին հրահրում է անցկացնել տարբեր բողոքի ցույցեր և քարոզչություն անցկացնել մեր քաղաքի փողոցներում, այլ երկրների դեսպանատների առջև։

Մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլը սկսել է հրապարակել մի շարք նորություններ, որոնք կարդալով հայտնի է դառնում, որ Մառնեուլիում բնակվող ադրբեջանցիները (ամենայն հավանականությամբ Վրաստանի քաղաքացիներ) կազմակերպել են այսպես կոչված «աշխատանքային խումբ» և սկսել են նախապատրաստվել «Խոջալուի արդարությունը» անվամբ միջոցառմանը։

«Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղարը՝ Էլչին Մամեդովը, որը ներկայացրել է հավաքվածներին «Խոջալուի 25 ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումների և ծրագրի մասին» նախագահ Ալիևի հրամանը։ Դեսպանատան առաջին քարտուղարը նաև լսել է ադրբեջանցի երիտասարդության առաջարկությունները և կարծիքները», -գրում է ադրբեջանական ԱՊԱ-տեղեկատվական կենտրոնը։

Վրացի ադրբեջանցիների կողմից Իլհամ Ալիևի հրանանով իրականացվելիք ծրագրի շրջանակներում մտնում են հետևյալ միջոցառումները՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև բողոքի ցույցը, քարոզչական թռուցիկների և թերթերի բաժանումը Թբիլիսիի մետրոյի կայարանների մոտակայքում (Ռուսթավելի, Ազատության հրապարակ, Մարջանիշվիլի), երկրի հանրային դպրոցներում նկարների մրցույթի անցկացումը, Թբիլիսիում Ախունդովի անվան պետական տուն-թանգարանում գիտական վեհաժողովի անցկացումը։ Ինչպես նաև մի շարք միջոցառումների անցկացումը Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում։

Դժվար չէ կռահել, թե ինչպիսի նպատակներ է հետապնդում ադրբեջանական դեսպանատունը՝ հրահրելով ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներին անցկացնել նման միջոցառումներ մի քաղաքում, որտեղ ավելի քան 50 000 բնակիչ հայկական ծագում ունի։ Թբիլիսիում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ հրահրելու փորձեր եղել են նաև անցյալ տարիներին։ Տվյալ փորձերը հատկապես ագրեսիվ ձև ընդունեցին անցյալ տարի գարնանը։  Այդ օրերին միայն վիրահայերի ողջամտությունն էր, որը պաշտպանեց երկրին ծայրահեղ վտանգավոր և անցանկալի հետևանքներից։

Բայց մյուս կողմից ողջամտությո՞ւն է արդյոք մշտապես աչք փակել օտար պետության բացահայտ սադրիչ գործունեության վրա, որը նա վարում քո իսկ տանը։

Եթե ողջ ծրագրվածը լիներ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները նախաձեռնությունը, ապա դեռ կարելի էր փորձել հասկանալ մեր համաքաղաքացիների անկեղծ զգացմունքները։ Կարելի էր ամեն ինչ վերագրել քաղաքացիների՝ իրենց կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու իրենց օրինական իրավունքին։ Բայց բանը հենց նրանում է, որ այս ողջ գործունեությունը անցկացվում է «արտասահմանյան պետության նախագահի հրամանի» շրջանակներում։

Նախագահ Ալիևը, որը սովոր է հրամայել իր բնակչությանը, թե ինչպիսի բողոքի ցույցեր անցկացնեն, ինչպիսիք՝ ոչ, այժմ որոշել է տարածել իր իրավասությունը Վրաստանի քաղաքացիների վրա։

Այստեղ իսկ ի հայտ է գալիս մի տրամաբանական հարց՝ իսկ ո՞ւր են նայում Վրաստանի  իշխանությունները։ Նրանք չեն կարդո՞ւմ ադրբեջանական մամուլ, որտեղ շատ հասկանալի գրված է, որ բոլոր միջոցառումներն անցկացվում են Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ և Վրաստանում ադրբեջանական դեսպանատան աջակցությամբ։

Կամ էլ, հնարավո՞ր է, որ այս ամենը իր տրամաբանական հետևանքներով, արդեն համաձայնեցված են մեր երկրի Կառավարության հետ։

Կարծես թե եկել է ժամանակը, որպեսզի մեր պետության իշխանությունները պարզություն մտցնեն այս հարցում՝ մենք արդեն ապրում ենք Ադրբեջանի տարածքում, թե՞ այն երկիրը, որի քաղաքացիներն ենք մենք հանդիսանում, այնուամենայնիվ, ունի բավարար հարգանք ինքն իր նկատմամբ, որպեսզի թույլ չտա արտասահմանյան պետությանը խառնվելու իր հասարակության ձևավորման գործընթացին և անթաքույց կերպով կոնֆլիկտներ հրահրի։

Երբ արտասահմանյան պետությունը սադրում է այլ պետության քաղաքացիներին այս կամ այն գործողություններին, դա արդեն չի կարելի անվանել ժողովրդավարություն, դա բռնագրավում է։ Նվազագույնս դա լիարժեք բռնագրավման սկիզբ է։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728