Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻ նախարար. «Փրկարարը պետք է ունենա մրցունակ կրթություն»

Փետրվար 16,2017 10:36

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանի և ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց ակադեմիայի լսարաններով ծանոթացավ ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերին և տեխնիկական հնարավորություններին, մասնավորապես՝ խաղարկային և սիմուլյացիոն սենյակների հագեցվածությանը, որտեղ իրականացվում են իրավիճակային խաղեր և պրակտիկ ուսուցում:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիայի ուսումնական ծրագրի հագեցման և բարելավման հնարավորությունները: Նախարար Տոնոյանը հատկապես կարևորեց ապագա փրկարարների ֆիզիկական պատրաստվածության խնդիրը՝ շեշտելով վարժանքների կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը զարկ կտա նաև ակադեմիայում կիրառական սպորտի զարգացմանը: Նախարարն անդրադարձավ նաև փրկարարների ուսուցմանը առաջին բժշկական օգնության ցուցաբերման հարցում՝ նշելով, որ այս բնագավառում անելիքներ շատ կան և հարկավոր է ներդնել միջազգային փորձը:

-Կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պետք է լինի մրցունակ,-հավելեց նախարար Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև միջնակարգ դպրոցների կրթական համակարգում անվտանգության մշակույթի ներդրման նորարարական մեխանիզմների և մոտեցումների կիրառումը: Նախարար Տոնոյանը հանձնարարեց համագործակցել «dasaran.am» վեբ-հարթակի հետ՝ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող և ուսուցանող էլեկտրոնային նյութեր և խաղ մշակելու նպատակով:

Քննարկվեց ակադեմիայում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վճարների սուբսիդավորումը, ինչպես նաև՝ 2016թ.-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ներգրավված երիտասարդներին ակադեմիայում ուսանելու որոշակի արտոնություններ տրամադրելու հնարավորությունները:

Նախարար Տոնոյանն անդրադարձավ նաև ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերին՝ կարևորելով լավ պատրաստված կադրերի հոսքը ակադեմիայից ԱԻ նախարարություն:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարեկան ունենում է մոտ 220 շրջանավարտ:

 

 ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728