Չնայած ռուսական կողմի բազմաթիվ խնդրանքներին՝ փետրվարի 7-ին Բելառուսն Ադրբեջանին արտահանձնեց Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Այս մասին երեկ տեղի ունեցած ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լապշինը պայմանների հետ կապված բողոքներ չունի: Ռուսական կողմը կապ է հաստատել նրա հետ, նրան որակյալ փաստաբանական օգնություն է ցուցաբերվում»,-ասել է Զախարովան:
Զախարովան խնդրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Լապշինի մասին չճշտված տեղեկություններ չտարածել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ