Էրզրումում ընթացող13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում տափօղակով հոկեյի Ռուսաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 42 անպատասխան տափօղակ է անցկացրել Թուրքիայի թիմի դարպասը: Սակայն ջախջախիչ այդ հաղթանակը հեռու է այս մարզաձեւի պատմության մեջ երբեւէ գրանցված ռեկորդից: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1987 թվականին, երբ Հարավային Կորեան Թաիլանդին հաղթել է 92:0 հաշվով: Այդ խաղում դարպասի գրավում արձանագրվել է միջին հաշվով յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ