«Արդեն երկար ժամանակ է իր նկատմամբ տարբեր ճնշումներ են եղել`վրաերթ, տան մոտ բենզին են լցրել, վառել, սպառնալիքներ են եղել: Բազմիցս դիմել է ոստիկանություն: Մեկ անգամ էլ քրեական գործ հարուցվեց, հետո գործը փակվեց: Հիմա նորից բացվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանի ընկերներից մեկն, որը չցանկացավ ներկայանալ:
Հիշեցնենք, այսօր Արմինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ իր նկատմամբ մահափորձ է իրականացվել:
Արմինե Առաքելյանի հետ զրուցել չհաջողվեց: Aravot.am-ի հեռախոսազանգին արձագանքած նրա ընկերուհին ասաց, որ Արմինեն չի ցանկանում խոսել կատարվածի մասին, անընդհատ վերհիշելուց եւ վերապրելուց իրեն վատ է զգում:
Դեպքի առիթով Արմինե Առաքելյանը դիմել է ոստիկանություն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ