Azatutyun.am. ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
«Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», – ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: