Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Էջմիածնի Աղավնատուն գյուղի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Քրիստինե Սարգսյանն այսօր Մոսկվայում չորս ռաունդանոց մենամարտ է անցկացնելու Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի խոսքերով, Քրիստինեն, թեեւ առաջին անգամ է ուժերը փորձելու պրոֆեսիոնալ ռինգում, սակայն ինքը դիտել է մրցակցի մի քանի մենամարտերի տեսագրություն եւ վստահ է, որ իր սանը ի վիճակի է հաղթել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ