Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը Վիեննայում ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները

Փետրվար 15,2017 20:01

Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։

Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։

Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։

Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728