Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԻՄ-ականը տրամադրված է «ԵԼՔ»-ի տարածքային ցուցակով առաջադրվել

Փետրվար 15,2017 19:52

ԱԻՄ-ական ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը երեկ հանդիպել է «ԵԼՔ» դաշինքի անդամ Արամ Սարգսյանին, հեռախոսով զրուցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ:

«Նրանք անձամբ նշել են, որ գաղափարական ընդհանրություններ ունենք: Այսօր մենք ԱԻՄ-ով արտահերթ նիստ ենք հրավիրել, իմ տեղեկություններով, նաեւ դաշինքում են զուգահեռաբար նիստ հրավիրել, եւ բնական է, որ դաշինքում նոր անդամ ընդունելիս միգուցե որոշակի բալանս խախտվեր իրենց մոտ, ինչը մեր կողմից հասկանալի է: Սա այն վրիպակը չէ, որ մեղադրանք առաջադրես:

Իրոք շատ ուշ էր, եւ մնացել էր ընդամենը մեկ օր: Բայց մեզ հավաստիացրին՝ եթե ժամանակին դիմեինք, այդ դաշինքում կընդգրկվեինք»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարուխանյանն` անդրադառնալով «ԵԼՔ»-ին միանալու ԱԻՄ-ի հայտարարությանը ու «ԵԼՔ»-ի արձագանքին:

Մեր հարցին՝ ինչու ԱԻՄ-ը վերջին պահին որոշեց «ԵԼՔ»-ի հետ համագործակցել, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Մենք, ընդամենը հավատարիմ մնալով մեր սկզբունքին՝ պայքարել մինչեւ վերջին վայրկյանը, այդ սկզբունքից ելնելով ենք նման քայլի դիմել: Այսինքն, հնարավորություն չլինելու պարագայում էլ ոչ մի կերպ չենք վիրավորվում դրանից»:

Նա ասաց՝ չեն բացառում «ԵԼՔ»-ի տարածքային ցուցակներում ընդգրկվելու հնարավորությունը. «Այսօր ԱԻՄ-ի նիստի ժամանակ որոշեցինք, որ ցանկացողները, որոնք ԱԻՄ-ից կցանկանան իրենց տարածքներում առաջադրվել ու համատեղել ԵԼՔ դաշինքի խորհրդի անդամների հետ, ապա խնդրե՛մ, խնդիր չկա, կարող են առաջադրվել»:

Մեր հարցին՝ իսկ առաջադրվել ցանկացողներ կա՞ն, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Կան մի քանիսը, որոնք վստահ են իրենց վարկանիշին: Անձամբ ես էլ եմ տրամադրված նման քայլի դիմել, որովհետեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում իմ տարածքում՝ Շենգավիթ վարչական շրջանում, մի քանի անգամ առաջադրվել եմ թե՛ ԱԺ պատգամավորի թեկնածու, թե՛ վարչական շրջանի ղեկավարի թեկնածու, ունեմ իմ կայուն ընտրողները, որոնց թիվը գնալով աճել է:

Այսօր բազմաթիվ զանգեր եմ ստացել, մանավանդ այն պահից հետո, երբ նախորդ՝ ոչ ժողովրդավարական սկզբունքներով դաշինքից դուրս եկանք, իմ շատ կողմնակիցներ ու պարզապես քաղաքացիներ զանգում էին ասում՝բա հիմա ինչ անենք: Հիմա ոնց կարող եմ մարդկանց ձայները թողնել, ասել՝ գնացեք, ինչ ուզում եք արեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728