Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրեր տպելու համար

Փետրվար 15,2017 19:30

Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տպագրությունը կառավարությունը մտադիր է վերսկսել, ինչի համար էլ մրցույթ կհայտարարի:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգից:

Կառավարությանն առաջարկվում է՝ «Հաստատել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը»:

Ըստ որոշման նախագծի, նաեւ նախատեսվում է ստեղծել  մրցութային հանձնաժողով, որի կազմը պետք է հաստատի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցվել էր անցյալ տարվա հունիսից, պատճառն, ըստ ոստիկանության, լեհական «PWPW S.A.» ընկերության տպագրած անձնագրերի խմբաքանակը սպառվել էր, եւ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն կար:

Հիշեցնենք նաեւ, լեհական այս ընկերության հետ կառավարությունը  2011-ին 5 տարով էր պայմանագիր կնքել, եւ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո լեհական այդ ընկերության պայմանագիրը չի երկարացվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728