Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում

Փետրվար 15,2017 19:12

Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո կայացավ Հայ-գերմանական տնտեսական ֆորումը, որը կազմակերպել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, Տեղեկատվական տեխնոլոգիաների Գերմանական «Բիթկոմ միության» և Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:

Ֆորումի հիմնական նպատակը գերմանական ընկերություններին Հայաստանի ներդրումային դաշտին, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման հեռանկարներին ծանոթացնելն էր:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Տնտեսության և էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար  Մաթիաս Մախնիգը:

Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակների շփումների աշխուժացման և, ընդհանրապես հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:

Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և վերստին  կարևորեց Հայաստանի կապող դերը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը  և հեռանկարները:

Ֆորումի ծրագրում ընդգրկված էին երեք հիմնական բաժիններ՝ ՏՏ, տրանսպորտ և ենթակառուցվածքներ, էներգետիկայի ոլորտներ:

Ֆորումին մասնակցում էին 10-ից հայկական ավելի ընկերություններ:

  ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728