ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ այդ դաշինքում աշխատել չգիտեն:
«Հասկանալի է, որ մենք չէինք պատրաստվում քննարկել առաջին երեք տեղերը: Մենք նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նրբություններ հաշվի առնել՝ ժամանակի սղությամբ պայմանավորված: Ասում ենք՝ տղերք, ինչ որոշել եք, համաձայն ենք: Հզորացնում ենք ձեզ, հզորանում ենք մենք, մեր ընտրողներին էլ չենք կոտրում: Իրենք ասում են ժամանակ չկա: Սա իրենց ամենալուրջ սխալն է՝ դեռ գործը չսկսած: Աստված իրենց հետ, ես էնքան եմ տեսել էսպիսի մարդիկ»,- ի պատասխան «ԵԼՔ»-ի հայտարարության՝ ասել է Պարույր Հայրիկյանը:
Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ այստեղ ԿԳԲ-ի մատն է խառը: «Ուրեմն ԿԳԲ-ն ասել է Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»,- հավելեց նա: ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց, որ իրենք մինչ այժմ էլ դեմ էին «ընտրություններին» մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»–ի կայքում: