Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը, բացի ՀՅԴ-ից, «շան տղե՞րք» են. Աղվան Վարդանյանը՝ «շան տղերքին» ձայն տալու մասին

Փետրվար 15,2017 18:08

ՀՅԴ ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեռ նախորդ խորհրդարանական ընտրություններում Ջրվեժում քարոզարշավի ժամանակ երիտասարդներին, ընտրողներին ասում էր, որ բոլորի պապերը, նախահայրերը դաշնակ են եղել. «Բայց մոռանում են պապերին, գնում են չգիտեմ ում են ձեն տալիս, շան տղերքին են քվեարկում»:

Այսօր Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եք ակնկալում այս ընտրություններից, էլի կմոռանա՞ն, որ իրենց պապերը դաշնակցական են եղել եւ ձայնը կտան շան տղերքի՞ն, թե՞ կտան ՀՅԴ-ին: Նա պատասխանեց. «Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ մեր երկրում որակ է փոխվում, մարդկային տեսակի որակ է փոխվում: Մենք ունենք արդեն հարյուր հազարավոր երիտասարդություն, որոնք անկախության ժամանակ են ծնվել եւ որոնք շատ ավելի ազատ են, շատ ավելի ժամանակակից են, շատ ավելի զարգացած են եւ կաշկանդումներ չունեն:

Ես հույս ունեմ, որ այսօրվա մարդիկ են լինելու մեր վաղվա օրը եւ նրանց մեջ այն շերտը, որն իսկապես մտածող է, մտահոգ է, ազնիվ է, ուզում է այս երկրում ապրել, ուզում  է փոփոխություն գնալ, կանգնելու է Դաշնակցության կողքը:

Մեր ցանկը եթե տեսնեք, երիտասարդները բազմաթիվ են, երբեք չի լինում 100 տոկոս: Մենք պետք է այսօր լավատեսություն ներշնչենք, հոռետեսությունը, ամեն ինչ ոչնչացնելը, ջնջելը որեւէ տեղ չի տանելու՝ բամբասելը, հայհոյելը, պատերի տակ խոսելը: Աշխատանք է պետք անել: Իսկ այս երիտասարդները, ես վստահ եմ, հենց Դաշնակցության արժեքներն  է իր մեջ կրում՝ նաեւ երիտասարդ լինելով: Որ մասը, պապերը դաշնակցական էին՝ կգնան, որ մասը չեն գնա՝ սա եւս կարեւոր է: Մարդը ի վերջո պարտք ունի, մարդն անհատ է, ունի կենսագրություն:

Ինքը նաեւ նայում է իր նախորդներն ինչ են արել, իր շարունակությունն ինչպիսին պիտի լինի: Այո, հազարավոր մարդիկ գալիս ասում են՝ իմ պապը, իմ հայրը դաշնակցական է եղել: Ուրիշ գործոններ ազդո՞ւմ են իր վրա՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրս, լծակներ, ազդում են: Բայց մարդը  քվեախցիկում մենակ է եւ ինքը պարտք ունի նաեւ իր նախորդների առաջ»:

Մենք ճշտեցինք՝ շան տղերք ասելով դուք ո՞ւմ նկատի ունեիք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացի Դաշնակցությունից՝ բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այս մարդը պատասխան չի տվել իր սխալների համար, որի պատճառով էքլ այսպես խոսում է; Նրանց թվում է, թե մարդիկ մոռանում են այդ ամենի մասին:

  2. Աբրահամյան says:

    Այս մարդը պատասխան չի տվել իր սխալների համար, որի պատճառով էլ այսպես խոսում է: Նրանց թվում է, թե մարդիկ մոռանում են այդ ամենի մասին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728