Արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 25-րդ տարեդարձի առթիվ մարտի 16-ին Նյու-Յորքում մշակութային միջոցառում կազմակերպել, ինչի համար կառավարությունից 5 միլիոն դրամ է ուզում:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգից:
Ըստ որոշման նախագծի, այս գումարը նախատեսվում է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից:
Թե կոնկրետ ինչ միջոցառում է նախատեսվում իրականացնել, կառավարություն ներկայացրած ԱԳՆ-ի փաստաթղթում մանրամասնած չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ