Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն Ադրբեջանին վաճառում է զենք, որը վերջինս ոչ մի տեղից չի կարող գնել». Կ. Բեքարյանը հակադարձում է ռուս գործընկերներին (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 17:23

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին:

«Չեմ ընդունում տեսակետը, թե՝ «նորմալ է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին», եւ տեսակետը, թե «վա՜յ կատաստրոֆա է, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին»: Այս տեսակետերն աննորմալ ծայրահեղություններ են»,-խոսքն ուղղելով ռուսաստանցի գործընկերներին՝ համոզմունք հայտնեց Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հիմնավորումներում օբյեկտիվության տարրեր կան, բայց ռուսաստանցի գործընկերները պետք է հաշվի առնեն՝ «бизнес- ничего личного» մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ:

«Ասում են, թե «եթե Ադրբեջանը մեզանից զենք չգնի, ուրիշից կգնի», մինչդեռ ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին վաճառում է այնպիսի զինատեսակներ, որոնք Ադրբեջանը ոչ մի տեղից չի կարող գնել: Բացի այդ, երբ Ադրբեջանը զենքը բերում է ՌԴ-ից, ունի ներքին համոզվածություն, որ ունի նաեւ այդ զենքը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հանդեպ կիրառելու «օկ»-ը: Ոչ թե պետք է խռովել ՌԴ-ից, այլ աշխատել այս ուղղությամբ»,-նշեց Կարեն Բեքարյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728