Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ։ Նրան դիմավորել են ակցիայով։
Ուսանողները բարձր առաջադիմության զեղչեր էին պահանջում։
Ուսանողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Անկեղծ ասե՞մ։ Չգիտեմ»։ Հարցը հնչեցրած ուսանողը նաև հետաքրքրվեց` ի՞նչ կարգավիճակով են ազատազրկվել Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը և Արթուր Սարգսյանը։ «Պետությունը ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիա ոչ ոք չունի: Այլ խնդիր է, որ մենք կարող ենք այդ օրենքները մեկնաբանել, մեկ-մեկ այդ օրենքները մեկի վրա կիրառել, մյուսի վրա չկիրառել։ Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց, եթե մենք փորձենք ռեգուլյար այդ օրենքները մեկնաբանել, մենք լավ բանի չենք գա»,- նշեց Կարեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ