«Այո, Ադրբեջանում թալիշներին, կարելի է ասել, բռնի կերպով ուղարկում են հենց Ղարաբաղի հետ առաջնագիծ՝ մսաղաց»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թալիշ լրագրող, օրերս Ադրբեջանից փախած եւ ՀՀ-ում ապաստանած Շահին Միրզոեւը:
Նա մատնանշեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես հայկական փորձագիտական դաշտն էր արձանագրել, Ադրբեջանի բանակի կորուստների թվում զգալի թիվ էին կազմում հենց թալիշները, նաեւ մյուս տեղաբնիկները՝ թաթերը, լեզգիները, ուդիները: Սա, ըստ Միզոեւի, ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը՝ իր տեղաբնիկների հանդեպ:
Շահին Միրզոեւը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խտրական մոտեցմամբ տեղաբնիկներին է սահմանապահ զորամասերում ծառայության ուղարկում, ընդ որում՝ Ադրբեջանի սահմանապահների 70-80 տոկոսը տեղաբնիկներ են:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ