Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում խոսում են 100 դոլար ընտրակաշառքից․ Շիրակի մարզպետի արձագանքը

Փետրվար 15,2017 16:35

Տևական ժամանակ է՝ Գյումրիում թե՛ ժողովրդի և թե՛ պաշտոնյաների շրջանակում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ընտրակաշառքը հասնելու է մինչև 100 դոլարի, մեկ ձայնի վաճառքը սկսվելու է այդ արժեքից։ Ըստ հնչող մեկնաբանությունների, նման գին սահմանելու պատճառն այն է, որ վարկանիշային որոշ թեկնածուներ չափազանց մեծահարուստ են, գիտակցում են, որ իրենց խորհրդարան անցնելու հնարավորությունը շատ քիչ է, Շիրակի մարզի բնակչությունն էլ անկանխատեսելի է, ճնշումների, ծանոթ-բարեկամների ազդեցությանն անգամ չի ենթարկվում, ուստիև պետք է շահագրգռող քայլերի դիմել։

Այս պահին չենք հրապարակի, թե կոնկրետ որ վարկանիշային թեկնածուների անվան հետ է կապվում ընտրակաշառքի այդ չափը, քանի որ դրանք դեռ զուտ խոսակցությունների մակարդակով են, սակայն բնակիչների դռներ ծեծելու ու, այսպես ասած, նվերներ անելու մասին զրուցելու դեպքեր եղել են։ Այս կամ այն կուսակցությունից փորձել են հասկանալ բնակիչների հավակնությունները։

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, որը գլխավորելու է ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը, հետաքրքրվեցինք, թե կկարողանա՞ն ընտրակաշառքի դեմ պայքարել։ «Մի մոռացեք, որ այդ նույն շշուկները մենք էլ ենք լսում, ես կառաջարկեի սրա մասին այս պահին չխոսենք, որովհետև չեղած բանի մասին խոսում ենք, ավելի ուռացնում ենք, դարձնում ենք չգիտեմ ինչ-որ մի բան…

Իհարկե, ցանկալի կլինի, որ ընդհանրապես էդ ընտրակաշառքը վերանա։ Դա ճիշտ չէ, մեր ժողովուրդն ինքը պետք է որոշի, պետք չէ փողով գնա իր ճակատագրի հարցը լուծի։ Եթե քեզ վճարել են դրա դիմաց, այլևս այլ պահանջ չունես։ Իհարկե, ես կուզենայի, որ այդ մասին ընդհանրապես չխոսվեր, մեր ժողովուրդը զերծ մնար, նաև ակնկալում եմ, որ մեր թեկնածուներն իրենք էլ ընկալեն, ընդունեն, որ ճիշտը գաղափարական պայքարն է, որովհետև սա կուսակցությունների ընտրություն է, որը պետք է ձևավորվի կառավարություն։

Հավատացեք՝ թույլ ժողովրդով ով էլ գա իշխանության, եթե ժողովուրդը հոգեբանորեն ուժեղ չէ, պայքարող չէ, չի պատկերացնում, որ ինքը պետք է լավ ապրի, իսկ իր լավ ապրելու համար պարտավոր է պայքարելու, արդյունք չի ունենալու։ Ես մտածում եմ, որ մենք արդյունք պետք է ունենանք մեր ժողովրդի հետ, մենք առանձին 1-2 ուժեղ մարդկանցով չենք կարող ուժեղ պետություն ունենալ։Մեր պետությունը պետք է լինի մեր ժողովրդով ուժեղ։ Մեզանից յուրաքանչյուրը բացի իրավունքներից, ունի նա պարտականություններ մեր երկրի մեջ, հասարակության դաստիարակության հարցում, հասարակության հանդեպ իր կեցվածքի հարցում։

Այդպես չէ, որ ասենք նույն մարդիկ, որոնք մտածում են, որ վաղը մյուս օր պիտի գնան Ազգային ժողով, պիտի խոսեն երկրում կոռուպցիան, այս կամ այն խնդիրը վերացնելու մասին, ճիշտ կլինի, որ իրենք իրականում ազնիվ ճանապարհով ընտրվեն։ Այլապես դատավորը իրենք են լինելու վաղը․ մարդը իրավունք ունի՞ դրա մասին խոսելու, թե՞ չունի։ Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր ապագա պատգամավորները ընտրվեն ճիշտ մրցակցության արդյունքում, կարողանանք ունենալ այն Ազգային ժողովը, որտեղ որ ժողովրդի ներկայացուցիչները իրոք կարողանան զբաղվել օրենսդիր գործունեությամբ։ Շատ խնդիրներ, որ չենք կարող լուծել, դրա մեջ կան օրենքի բացեր, ավելի լուրջ պետք է մոտենանք այս հարցին»,-ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728