Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պուտինը չէ, որ պետք է զբաղվի Արցախով, եւ ոչ էլ Թրամփը» Սերգեյ Մարկեդոնով

Փետրվար 15,2017 16:10

ԱՄՆ դիվանագիտության համար Արցախի հարցն առաջնահերթություն չէ, Ֆրանսիայի համար եւս»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր ասաց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նա մատնանշեց, որ Արցախյան հակամարտությունը ՌԴ-ի համար եւս ամենաառաջնահերթ խնդիրը չէ. «Դա այն խնդիր չէ, որով ԵԱՀԿ համանախագահողները զբաղվելու են կտրուկ, եթե լինի, ասենք, էսկալացիա: Պուտինը չէ, որ պետք է զբաղվի Արցախով, եւ ոչ էլ Թրամփը: Եվ պետք չէ դրա համար որեւէ մեկին մեղադրել: Դա նույնն է թե մեղադրես, ասենք, եղանակին»:

Ըստ Մարկեդոնովի՝ հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս հակամարտության կտրուկ լուծումը. «Չմոռանանք, որ տարբեր երկրներ իրենց հետաքրքրություններն ունեն Ադրբեջանի հանդեպ»:

Սերգեյ Մարկեդոնովի բնորոշմամբ՝ Արցախի խնդրի շուրջ իրավիճակը բավական բարդ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728