Ձյան տեղումներով պայմանավորված՝ արտակարգ ռեժիմով աշխատող «Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ուժերով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են գլխավոր փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:
Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու, աղի ու ավազի խառնուրդով մշակելու գործընթացը կշարունակվի շուրջօրյա:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն