Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե աչքերը չեն հանել՝ ով ուզում է կտեսնի»,- Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի ցուցակի որակական փոփոխության մասին

Փետրվար 15,2017 15:34

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանն ասացին, որ մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, ինչին իրենք գնում են:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀԿ-ի տարածքային ցուցակներին ծանոթանալուց հետո հավատո՞ւմ եք, որ կձեւավորվի նոր որակի իշխանություն: Աղվան Վարդանյանը պատասխանեց նախ, որ զգալի փոփոխություններ են եղել երկրում, խնդիրները հիմա ճիշտ են ձեւակերպված եւ այդ ուղղությամբ քայլեր են կատարվում. «Ով ուզում է՝ կտեսնի: Եթե աչքերը չեն հանել՝ կտեսնի»,- կատակեց պարոն Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ականներին՝ նա ասաց, որ երիտասարդությունը իդեալիստ է, բայց ՀՅԴ-ն երկար փորձ ունի, ամեն ինչ տեսել է. «Ես չեմ հավատում, որ մի օրում բոլոր հարցերը պիտի լուծվեն: Օրինակ, վերցրեք նայեք ՀՀԿ-ականի 10 համարը, որակական փոփոխության նշաններ առնվազն կան: Բայց ընտրություններ են, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունները, իր թիմերը: Ասեմ ավելին՝ ես ներքին զգացողություն ունեմ, որ տարածքային այդ թեկնածուների մրցապայքարում, տեսնում եք, անունները գիտեք, ոչ բոլորն են վաղը հայտնվելու պառլամենտում: Միանգամից չի լինելու, բայց որ ուղղությունը ճիշտ է՝ ակնհայտ է: ՀՀԿ-ում այսօր բաներ են կատարվում, որ մի տարի առաջ մտքներովդ էլ չէր անցնում»:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ասաց, որ թեեւ ասում են՝ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա են կազմել, բայց դա իրական կոալիցիա չի, որովհետեւ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն՝ առանց ՀՅԴ-ի. «Մեր ոչ բոլոր ասածներն են, որ ամբողջությամբ ընդունվում են: Հաճախ մենք դեմ ենք քվեարկել, չենք մասնակցել, ձեռնպահ ենք քվեարկել, բայց այդ հարցերին կողմ է քվեարկել ՀՀԿ-ն, որովհետեւ իրենց համար այդ ձայներն այդքան էական չեն եղել, առանց մեզ էլ մեծամասնություն ունեն: Հիմա Սահմանադրությանը որ նայենք, կտեսնենք, որ կոալիցիաները լինելու են իրական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728