«Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, հակառակորդի կողմից կրակոցների թիվը նվազել է»: Այս մասին այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով վերջին օրերին սահմանում հակառակորդի կողմից հրադադարի խախտման միջադեպերին, նա նշեց, որ պարբերական լարումներն առաջացնելը հակառակորդի գործելաոճն է:
«Անկախ նրանից՝ հակառակորդն ի՞նչ է մտածում, ի՞նչ տեսակի լարում է առաջացնում եւ մարտավարության ի՞նչ փոփոխություններ է կատարում, զինված ուժերը պատրաստ ենք իրենց առջեւ դրված մարտավարական խնդիրը կատարելուն եւ հակառակորդին համապատասխան իր տեղը դնելուն»,-վստահեցրեց ՊՆ մամուլի խոսնակը:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«… զինված ուժերը պատրաստ ենք իրենց առջեւ դրված մարտավարական խնդիրը կատարելուն եւ հակառակորդին համապատասխան իր տեղը դնելուն»
Տեսնես իրա ասածից բան հասկացավ էս խոսնակը: Երբ են իրե՛ն «համապատասխան իր տեղը դնելու»: