Այսօր հրապարակվեցին ՀՅԴ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: Համամասնական ցուցակն արդեն ներկայացրել ենք, իսկ ռեյտինգային ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.
Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն համայնքները, ներկայացված են Ռուզաննա Առաքելյանը, Վահան Գեղամյանն ու Սերգեյ Լոքյանը:
Թիվ 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում՝ Միքայել Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը՝ Արաբկիրի վարչակազմի ղեկավարը, Անահիտ Հարությունյանը:
Թիվ 3 ընտրատարածքում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթում՝ Արթուր Եղիազարյանը, Մհեր Սահակյանը, Սամվել Սարգսյանը:
Կարդացեք նաև
Թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշենում՝ Գրիգորյան Լեւոն, Եսայան Բագրատ, Անահիտ Հարությունյան:
Թիվ 5 ընտրատարածքում՝ Արարատի մարզում առաջադրվել է փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, Արտակ Չոբանյանը եւ Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Արա Վարդանյանը:
Թիվ 6-ում՝ Արմավիրում Արծվիկ Մինասյանն է առաջադրվել, Գագիկ Գաբրիելյանը, Անդրանիկ Կարապետյանը, Թամոյան Հասանը:
Թիվ 7-ում՝ Արագածոտնում առաջադրվել է Տարոն Տոնոյանը, Շահինյան Գուրգենը, Շահազիզյան Կարենը:
Թիվ 8-ում՝ Գեղարքունիքում առաջադրվել են Իշխան Սաղաթելյանը, Արտաշես Միկոյանը, Սարիկ Բարսեղյանը:
Թիվ 9-ում՝ Լոռիում առաջադրվել են Մարտուն Մաթեւոսյանը, Զոհրաբ Թորոսյանը, Արմենուհի Կյուրեղյանը:
Թիվ 10-ում՝ Կոտայքի մարզում առաջադրվել են Մուշեղ Մանասյանը, Արտաշ Հունանյանը, Հայկ Սարգսյանը:
Թիվ 11-ում՝ Շիրակի մարզում առաջադրվել են Հակոբ Մաթիլյանը, Ռոմիկ Մանուկյանը, Աշոտ Կուրղինյանը:
Թիվ 12-ում՝ Սյունիք, Վայոց ձորի մարզում առաջադրվել են Գագիկ Գեւորգյանը, Նունե Պետրոսյանը, Արտակ Սարգսյանը, իսկ Տավուշում՝ թիվ 13 ընտրատարածքում առաջադրվել են Արտավազդ Սահակյանը, Սուրեն Մանուկյանը, Վարդան Ալեքսանյանը:
Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենց տարածքային թեկնածուների մեջ արգահատելի դեմքեր չկան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ