Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանից օրերս փախած թալիշ գործիչ, լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը ասաց, որ Ադրբեջանից փախել է՝ մահից խուսափելու համար:
Ավելի ուշ Միրզոևը նաեւ ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի տեղաբնիկների՝ թալիշների խնդիրների վրա՝ ասելով. «Թալիշը շրջափակման մեջ է. ովքեր գլուխ են բարձրացնում, նրանց ճակատագիրը վերջանում է այնպես, ինչպես մյուս թալիշ գործիչներինը…Մինչ քաղաքագետները մտածում են, թալիշների մոտ եւս ռազմական հակամարտություն կծագի, ինչպիսին առկա է Ղարաբաղում: Թալիշների հարցը պետք է լուծվի: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել թալիշ ազգը, իսկ միջազգային հանրությունը կողքից դիտի՞»:
Միզոեւը նշեց, որ իր գործընկերներին Ադրբեջանում ազգի թշնամիներ են հռչակել. «Մեկին սպանել են բանտում, մյուսին՝ փողոցում՝ բոլորի աչքի առաջ: Մարդը անգամ ծխախոտ չի ծխում, բայց նրա գրպանից հանկարծ թմրանյութ են «գտնում» եւ բանտարկում: Ես պահանջում եմ իմ իրավունքները, որոնք չի երաշխավորում անգամ Ադրբեջանի սահմանադրությունը»:
Հաջորդիվ լրագրողների հետ զրույցում Միրզոևն անկեղծացավ. «Ադրբեջանում մեզ ասում էին, թե Հայաստանում թալիշներին չեն սիրում, մինչդեռ այստեղ համոզվեցի, որ այդպես չէ»:
Կարդացեք նաև
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ