Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. «Հովիկ Աբրահամյանի ստվերը չեմ տեսել» (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 14:05

Երեկ կայացած ՌԱԿ վարչության նիստում որոշում է կայացվել`չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: ՌԱԿ-ին չի հաջողվել 95 հոգանոց ցուցակ կազմել, որպեսզի կարողանային առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Իրենք նպատակ էին դրել հենց 95 հոգանոց ցուցակ ունենալ: «Շրջաններում դեռ առկա է անուղղակի, լուռ սպառնալիքների, վախի մթնոլորտը»,- ասում է Հակոբ Ավետիքյանը` մանրամասնելով, որ, օրինակ, իրենք դիմել են ՌԱԿ հնագույն անդամներից մեկին, նա տարեց կին է, որը դպրոցում է աշխատում, վախեցել է ցուցակում լինել` ասելով, որ կարող է իրեն աշխատանքից ազատեն: Մյուսն ասել է`տանը խորհրդակցեմ, ընտանիքում կարող է համաձայն չլինեն: Որոշ դեպքերում շրջաններում ոստիկանությունը շաբաթ-կիրակի չի աշխատել ու չեն հասցրել անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերել:

Aravot.am-ի հարցին`ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը մեղադրանքներ էր հնչեցրել այդ ենթադրյալ դաշինքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարման մասին. դուք տեսե՞լ եք Հովիկ Աբրահամյանի ստվերային դերակատարումը, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի ստվերը չեմ տեսել: Չեմ թաքցնում, նա իմ լավ ընկերն է: Պարոն Նարեկ Գալստյանն աշխատել է կառավարությունում, հավանաբար լավ է ծանոթ նման իրավիճակների»:

Այլ մանրամասները` տեսանյութում

ՌԱԿ-ի ներքին խնդիրները «ջրի երես» հանելու գործում, ըստ Նարեկ Գալստյանի, մեծ դերակատարում է ունեցել ՌԱԿ նախկին ատենապետ, այժմ Չեխիայում բնակվող Հարություն Առաքելյանը: Հակոբ Ավետիքյանը չի կարծում, որ նա նման հնարավորություններ ունի:

«Բանսարկուների, բանսարկությունների համար դաշտ ստեղծվեց, թե ներսի ուժերից, թե իշխանության հարող, պարոն Ծառուկյանի վրա ճնշումներ եղան, որոնց ինքը տեղի տվեց ու իրար սկսեցինք չհասկանալ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը: Aravot.am-ի խնդրանքին` հրապարակել այն ուժերի անունները, որոնք խանգարել են՝ Հակոբ Ավետիքյանը տվեց ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի անունը:

Առհասարակ, ենթադրյալ «Ծառուկյան» դաշինքում, ըստ  Հակոբ Ավետիքյանի, «բավական շփոթ» վիճակ էր: Ի տարբերություն Նարեկ Գալստյանի, Գագիկ Ծառուկյանի` նախնական պայմանավորվածությունները խախտելու մասին բան ասել Հակոբ Ավետիքյանը չի կարող. «Պարզապես դանդաղկոտություն կար`տեղյակ պահելու, որպեսզի մարդիկ կողմնորոշվեին իրենց անելիքներում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728