Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ

Փետրվար 15,2017 13:43

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբը փետրվարի 15-ին այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա կարևորեց Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը:

Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը նշեց, որ 2014 թվականին մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման նպատակակետը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է: Այդ գործընթացը իրականացվելու է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում մշակված և ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու ՆԱՏՕ-ի ԳհԽ կոնսորցիումի կիբեռանվտանգության կրթական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի փորձագետների կողմից փորձաքննված ՀՀ կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագծի հիման վրա ՀՀ կիբեռանվտանգության ազգային ռազմավարության ընդունմամբ:

ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը հյուրերին ներկայացրեց 2016 թ. մարտին փորձագետների խմբի՝ ՊԱՀՀ կատարած այցից հետո Համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն ու կատարված աշխատանքը: ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի 2016 թ. գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:

ՊԱՀՀ-ի կրթական գործունեության համակարգող խորհրդատու, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը ներկայացրեց միջգերատեսչական ձևաչափով վերապատրաստման դասընթացի և մագիստրոսական ծրագրի մեկնարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Անդրադարձ եղավ 2016 թ. մարտին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների առաջարկով ՊԱՀՀ-ում ռազմավարական-օպերատիվ մակարդակի ռազմական կրթության կազմակերպման ուղղությամբ կատարված քայլերին: ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ Աննա Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:

Զեկուցումներին հաջորդեց հարց ու պատասխանի փուլը, և ծավալվեց մասնագիտական քննարկում: Հանդիպման վերջում ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն իր գոհունակությունը հայտնեց այցից:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728