Այսօր ՀՅԴ-ն ներկայացրեց իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակները:
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս ընտրությունները բացառիկ են ՀՀ-ի համար: Նա հրապարակեց իրենց նոր կարգախոսը. «Մեր կարգախոսն է՝ նոր սկիզբ, արդար Հայաստան: Այն դժգոհությունները, որ երկրում կան, այդ դժգոհությունները հավերժ կնան,մ եթե մենք չվերացնենք այդ դժգոհությունն առաջացնող պատճառները»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ նոր սկիզբ ասելով՝ ակնկալում են, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն, իշխանություն, որը կարող է լուծում տալ խնդիրներին: Շտաբը ղեկավարելու է Աղվան Վարդանյանը, կենտրոնական շտաբը բաղկացած է լինելու 5 հոգուց: 13 ընտրատարածքային շտաբներ են ունենալու, քարոզչական պատասխանատու, ընտրական գործընթացների համար պատասխանատուներ են ունենալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ