Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը

Փետրվար 15,2017 13:36

Փետրվարի 15-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:

Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Բանակցային փուլին մասնակցում է Եվրոպական Միության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առևտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաև ամփոփել «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ», «Առևտուր և կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728