Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջին՝ Մյունխենի՝ անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ