Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. ամենավատ վիճակում ԵԼՔ-ն է, քանի որ այնտեղ խարիզմատիկ դեմք չկա (Տեսանյութ). a1plus.am

Փետրվար 15,2017 12:09

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Հայաստանի 100 բնակավայրում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե կուսակցություններից որն ինչ հեղինակություն ունի ընտրողների շրջանում:

Ըստ Ադիբեկյանի՝ հաշվի են առել կուսակցությունների ռեսուրսները, ինչպես նաև առաջին դեմքերին: Ըստ այդմ՝ ամենաբարձր գործոնն ունի ՀՀԿ-ն՝ 15 տոկոս, ապա ԲՀԿ-ն՝ 9 տոկոս, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ 7-ական տոկոս, ՀԱԿ-ը՝ 5 տոկոս, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան՝ 4 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»՝ 2 տոկոս, և ԵԼՔ՝ 2 տոկոս:

Նրա խոսքով՝ պակաս դեր չեն խաղում կուսակցության խարիզմատիկ դեմքերը. «Օրինակ՝ ԲՀԿ-ում դա Գագիկ Ծառուկյանն է, ՀՀԿ-ի դեպքում՝ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը, երբեմն էլ՝ Գալուստ Սահակյանը: Պրոբլեմ ունի ՀՅԴ-ն, որովհետև կոլեկտիվ է ներկայանում, Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքում երեքն էլ խարիզմատիկ են, այս գործոնը կա, բայց չկան այլ գործոններ՝ կազմակերպչական և այլն»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այս առումով ամենավատ վիճակում ԵԼՔ-ն է, քանի որ այնտեղ խարիզմատիկ դեմք չկա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728