Ռիո դո Ժանեյրոյում ավարտվեց շախմատի Բրազիլիայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին այդ երկրի 12 առաջատար շախմատիստներ:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: 8,5 միավորով Բրազիլիայի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Էվերալդո Մացուուրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ revistameiojogo.com.br-ի