Նովոն, նույն ինքը՝ Նահապետ Գեւորգյանը, «համր» պատգամավորների դասին է պատկանում, ԱԺ մոնիտորինգի վերջին տվյալներով՝ 0 հարց, 0 ելույթ, 867 կողմ, 8 դեմ, 34 բացակա գործունեությամբ։ Փոխարենը դահլիճից դուրս, լրագրողների հետ շփվելիս գործի է դնում հայհոյախառն բառապաշարը։ Նովոն եւ իր շրջապատն աղմկահարույց պատմություններին առնչության առումով նույնպես ռեկորդակիր են։
– Իսկ հնարավո՞ր է, որ նորից պատգամավոր դառնալու դեպքում վերանայեք Ձեր շփման ձեւը լրագրողների հետ։
– Ես միշտ էլ լավ եմ վերաբերվել լրագրողներին, ես ընենց մարդ եմ, որ միշտ աշխատել եմ չափի մեջ մնամ ու Աստծու տված ճիշտն էլ երբեք չխախտեմ։ Բայց լրագրողները, ովքեր իրենց վատ են պահել, ափսոսում եմ, որ մեր ազգի մեջ ըտենց մարդիկ կան։ Չի կարելի, առանց էն էլ էս վատ պայմանները, էս ժողովրդի վիճակն էլ՝ մյուս կողմից, էս մարդիկ էլ սենց թույնում են ժողովրդին։
– Այսինքն՝ երկրի վատ վիճակի մեղավորը լրագրողնե՞րն են։
– Չէ, ես չէի ասի, մի՛ ըտենց ձեւակերպում տուր, որ բոլորին հանես իմ դեմ։ Բայց լրագրողները չէ, որ պիտի գնահատական տան պատգամավորին՝ պատգամավորը լավ է աշխատում, թե վատ, լրագրողները չէ, որ պատգամավորին ձայն են տվել, չի կարելի։ Թող մի անգամ էլ լրագրողները դնեն իրենց թեկնածությունները, տեսնենք, թե իրա տարածքից քանի ձայն ա հավաքում իր պապաների, մամաների հետ։
Թե՞ մտածում ես, որ մի երկու լրագրող պատգամավոր դարձան, …չեմ ուզում մանրանամ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում