Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի մասին ուղեցույց` Երեւանում

Փետրվար 15,2017 16:00

Պատկերացրեք՝ երեւանյան գրախանութներից մեկի տուրիստական գրքերի բաժնում կանգնած՝ փորձում եք ծայրահեղ սահմանափակ գրականության միջից գտնել ձեր սիրելի քաղաքի մասին որեւէ ուղեցույց, բայց փոխարենը գտնվում է սեփական տեսողությանը կասկածելու չափ անհավանական մի բան՝ ուղեցույց Բաքվի մասին: Մի քանի անգամ աչքերը փակել-բացելուց ու ուղեցույցը թերթելուց հետո պարզվում է` սխալմունք չկա. ամեն ինչ Ադրբեջանի մայրաքաղաքի մասին՝ ուր գնալ, ինչ անել, որտեղ գիշերել ու սնվել:
Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ երեւանյան գրախանութում Բաքվի մասին ուղեցույցն ո՞ւմ համար է նախատեսված: Հաջորդ հարցը` Բաքվի որեւէ գրախանութում Երեւանի մասին նման ուղեցույց կգտնվի՞:

Այնուհանդերձ, Բաքվի մասին ուղեցույցի առկայությունը մեզ մոտ թույլ է տալիս երազել այլ իրականության մասին, որտեղ հարեւան մայրաքաղաքի մասին ուղեցույցը զարմանք կամ հակասական զգացողություններ չի առաջացնի:

 

Լուսանկարները`
ԱՐՓԻ ԲԵՔԱՐՅԱՆԻ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728