Փետրվարի 14-ին, ժամը 14:43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Բ.-ը ծննդաբերել է արտաքնոցում. երեխան ընկել է հորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Ա. Բ.-ը տեղափոխվել է Ախուրյանի Մոր և Մանկան կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հորից (մոտ 2 մ խորության) դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը:
Կարդացեք նաև
ԱԻՆ