«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ, Արմավիր ՔԿՀ-ի կալանավոր Վարուժան Ավետիսյանի կինը` Լուսինեն մասնակցում էր ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի կայացած երթին:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամուսնուն վերջին անգամ 7,5 ամիս առաջ է տեսել` ՊՊԾ գունդ մտնելուց առաջ, իսկ վերջին լուրը 10 օր առաջ է լսել` փաստաբանից:
«Գիտեմ, որ յոգայով է զբաղվում, առողջական վիճակը լավ է»,-ասաց Լուսինեն: Նա նշեց, որ մասնակցում է ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի ցույցին, որը, նրա ձեւակերպմամբ, ռեժիմի պատճառով հացադուլ է հայտարարել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ