Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU – Europe) հրավերով աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Նա ունենում է հանդիպումներ իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև խորհրդարանականների հետ։
Փետրվարի 14-ին Ստեփանակերտի ժամանակով ժ. 21։00-ին կայացավ Ռ.Մելիքյանի ասուլիսը Եվրախորհրդարանում (Ստրասբուրգի նստավայր)։ Իր բնույթով աննախադեպ այս իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակվեց Արցախի օմբուդսմենի ՖԲ էջում: