Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամի մայր. «Որդուս շատ եմ կարոտում»

Փետրվար 14,2017 21:21

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը` Լաուրա Հարությունյանը փետրվարի 14-ին մասնակցում էր ի պաշտպանություն «հաց բերողի»` Արթուր Սարգսյանի, կայացած երթին:

Նա նշեց, որ որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 19-ին` դատի օրը. «Դատավորը 5 րոպեով թույլատրել է տեսակցել որդուս հետ: Փաստաբանի հետ չեմ առնչվում, միայն բժշկի միջոցով եմ տեղեկություններ ստանում, գիտեմ, որ վիճակը գնալով կայունանում է, եւ այժմ ինքը Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հարկում է:

Բժիշկն ասաց, որ դեղահաբերը խմում է, կարողանում է ինքնուրույն հագնվել»: «Սասնա ծռեր» խմբի անդամի մայրն ասաց, որ որդուն շատ է կարոտում, նաեւ հավելեց, թե կարոտը հիվանդություն է: Իր որդու պայմանների մասին էլ շեշտեց. «Նման տղային չպետք է տանեին 11 հոգանոց խցում պահեին, ինչ վերաբերում է վիրահատությանը, ոչինչ արված չի, բայց դատի օրը ոտքը նայել եմ, կարծես գույնը նորմալ էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728