Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ադրբեջանի հետ մրցում ենք համակարգային կոռուպցիայի, քաղկալանավորների թվաքանակով». (Ֆոտոշարք)

Փետրվար 14,2017 20:50

Փետրվարի 14-ին` ի պաշտպանություն «հաց բերողի» կայացած երթին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը նշեց. «Ակնհայտորեն Արթուրն առողջական այնպիսի վիճակ չունի, որ իրեն նորից կալանավորեն, որովհետեւ սա արդեն աբսուրդ է, եթե մարդ մի անգամ կալանքից ազատվում է անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով, երկրորդ անգամ կալանավորելն անհեթեթություն է բառիս բուն իմաստով:

Մանավանդ, մարդը ոչ փախել է, ոչ թաքնվել է, իսկ երկրորդ անգամ նրան կալանավորելն անօրինական է, որովհետեւ արդեն իսկ հաստատված է նրա առողջության պատճառով անհամատեղելիությունը անազատության հետ: Պահանջում ենք ազատություն»:

Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, որպեսզի Հայաստանում համակարգային փոփոխություններ լինեն, նախ պետք է իշխանափոխություն լինի: «Ոչ միայն Արթուրն է, այլեւ «Սասնա ծռերը», մնացած քաղբանտարկյալները` Շանթը իր ընկերների հետ, Վոլոդյա Ավետիսյանը, մյուսները: Ցավոք, մենք Ադրբեջանի հետ նույն շրջանակում ենք մրցում` համակարգային կոռուպցիայի, քաղկալանավորների թվաքանակով, նաեւ ավտորիտար իշխանությունների հարցում»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին: ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Նա ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով կալանավորված էր օգոստոսից եւ խափանման միջոցի փոփոխման արդյունքում 2016-ի դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728