Քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած անունները: 64 հոգուց բաղկացած ցուցակի առաջին եռյակում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Չորրորդ հորիզոնականում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, 5-րդում` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հաջորդաբար ցուցակում են ընդգրկված են Արմեն Աշոտյանը. Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:
ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Սերժ Սարգսյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ս.Ֆարմասնյանը հինգ տարվա ընթացքում այդպես էլ չհանդիպեց իր ընտրողներին: ՀՀԿ այդ տեղամասերից ձայն չի ստանա հենց նրա պատճառով: